ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ընտրողների հանդիպմանը ներկայացրել է առաջիկայում Հայաստանում իրագործվելի ներդրումային ծրագրերը: Փաշինյանը նշել է, որ մայրաքաղաք Երևանում երկու խոշոր գործարան է բացվելու:

«Հայէլեկտրամեքենա գործարանի տարածքում ներդրողներից մեկը մտադիր մեքենաշինական արտադրություն հիմնել, ինչը ենթադրում է մի քանի հարյուր աշխատատեղ», - ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ հաջորդ խոշոր նախագիծը մայրաքաղաքում ֆոտովոլտային մարտկոցների, արևային պանելների արտադրության հիմնումն է:

«Ընդ որում. այդ գործարանի համար անհարաժետ բոլոր սարքերը և սարքավորումները ներկրվել են, մեզ մնում է տարածք հատկացնելը», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ գործարանը կստեղծի 600 աշխատատեղ:

Ըստ Փաշինյանի, Կոտայքի մարզում բիզնեսմեններից մեկը մտադրություն է հայտնել ադամանդագործական ընկերություն հիմնել, որը մարզում 2000 նոր աշխատաղեղ կստեղծի:

«Արթիկում կարի և վերելակների գործարաններ են նախատեսվում բացվել, առաջինը 200 աշխատատեղ կստեղծի: Գյումրիում, եթե ամեն ինչ գնա պլանավորվածի համաձայն, դեկտեմբերին կարի նոր մեծ արտադրամաս կբացվի: Դեկտեմբերին Լոռվա մարզում ժամանակակից գազի բալոնների արտադրություն կստեղծվի՝ 150 աշխատատեղով: Մերձավանում ՀՀ-ում առաջին կենցաղային տեխնիկայի գործարանը կստեղծվի, որտեղ կարտադրվեն հայկական հեռուստացույցներ», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ սրան մի մասւ շուտով իրականություն կդառնա, մյուսների ուղղությամբ աշխատանք է ընթանում:

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ $500 մլն-ի ներդրումային ծրագրերի նախագծեր են քննարկվում: