Երևանի ավագանու անդամ Արամ Մանուկյանը հրաժարվել է մանդատից: Նա «Իմ քայլը» դաշինքից է: Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոյեմբերի 27-ի Երևանի ավագանու արտահերթ նիստում:

Արամ Մանուկյանի տեղն ավագանիում կզբաղեցնի «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակից հաջորդ թեկնածու Նուարդ Վարդանյանը:

Արամ Մանուկյանը հրաժարվել է մանդատից, քանի որ ստանձնել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը: