«Եթե իսլամի բանակն է, ինչու են քրիստոնյաները ծառայում». Փայլանի հարցը՝ թուրք նախարարին
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը հարցադրումներ է ուղղել Պաշտպանության նախարարին կապված իսլամական բանակ անվանելու հետ։
Կարո Փայլանը իր հարցադրման մեջ նշել է, որ եթե Թուրքիայի բանակը իսլամական բանակ է, ապա ինչու են բանակ գնում քրիստոնյաները, հրեաները և այլ կրոնների ներկայացուցիչներ։ Փայլանը շեշտել է նաև ազգային հողի վրա թուրքական բանակում տեղի ունեցող սպանությունները, հիշատակելով Սևակի սպանությունը, որի մեղավորները դեռ պատժված չեն։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը խուսափել է ուղիղ պատասխանից, և նշել թե Թուրքիայի բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար են և պետք է ծառայեն։ Սևակի սպանության հետ կապված, նախարարը պնդել է, թե ապացուցված բան դեռ չկա։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում