Թբիլիսիի միջազգային օդանավակայանը լույս հունվարի 8-ի գիշերը չի կարողացել ութ չվերթ ընդունել թանձր մառախուղի պատճառով: Այդ մասին հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը:

Չեղարկել են Թբիլիսի-Ստամբուլ հինգ չվերթ և մեկական չվերթ Դուբայից, Մյունխենից ու Բաքվից: Այդ չվերթերը պետք է իրականացնեին Turkish Airlines, FluDubai, Pegasus, Lufthansa, Qatar ավիաընկերությունները:

Քանի որ ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիի օդանավակայանում, ուղևորները Թբիլիսիից չեն մեկնել հակառակ ուղղությամբ: Թբիլիսիի ուղղությամբ չվերթները հետաձգվել են Թել Ավիվից, Մոսկվայից, Դոհայից, Կիևից և Ուրումչիից:

Ներկայում օդանավակայանն աշխատանքը վերսկսել է սովորական ռեժիմով: