Ստույգ թվագրված ամենահին խաչքարը «Եղցու կտոր» մատուռի գերեզմանոցում է գտնվում
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Ստույգ թվագրված ամենահին խաչքարը` 866թ (Արցախ, Վաղուհաս գյուղ, «Եղցու կտոր» մատուռի գերեզմանոցում)։
Իր հնությամբ 2-րդ տեղում է Արարատի մարզի Հորթուն գյուղատեղիի 876թ խաչքարը (այժմ փոխադրված Վեդի քաղաք):
Այսպիսով, Գառնիում գտնվող Կատրամիդե թագուհու 879թ կերտված խաչքարը ստույգ թվագրվածների մեջ ներկա դրությամբ միայն 3-րդ տեղում է»:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում