Եվրոպական միությունը հայտարարել է Աֆղանստանին 474 միլիոն եվրոյի ֆինանսական օգնություն տրամադրելու մասին։ Միջազգային դոնորները հավաքվել են ՄԱԿ-ի աջակցությամբ անցկացվող համաժողովին` նվիրված այդ երկրի զարգացմանը, խաղաղությանը և անվտանգությանը:

Նոյեմբերի 27-ին մեկնարկած երկօրյա համաժողովի ժամանակ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին դիմել է հավաքված տասնյակ երկրների դիվանագետներին և մյուս մասնակիցներին ներդրումներ կատարելու խնդրանքով։