Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը ելույթ է ունեցել FBMA Trophy միջազգային մրցաշարում:

Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած մրցաշարի տղամարդկանց մենասահքին մասնակցում էին միայն երկու մարզիկ: Երկու` կարճ և ազատ ծրագրերից հետո Սլավիկ Հայրապետյանը 208.63 միավորով առաջին տեղում է, իսկ Իռլանդիայի ներկայացուցիչ Կոնոր Սթեյքլումը՝ երկրորդ:

Սլավիկ Հայրապետյանը կմասնակցի գեղասահքի Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա Մոսկվայում: