ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել է, որ Մարտի 1-ի գործով վերջին վեց ամսում եղել է 1000-ից ավելի հարցաքննություն:

«Գործով այս ընթացքում նշանակվել է 20-ից ավելի փորձաքննություն, այդ թվում համալիր: Կատարվել է 40-ից ավելի խուզարկություն, մի քանի տասնյակի հասնող առգրավում», - ասել է նա։

Թավշյա հեղափոխությունից հետո վերաբացվել է Մարտի 1-ի գործը, որով մեղադրյալներ են ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

Մարտի 1-ի դեպքերից 10 տարի է անցել: Այդ օրը Երևանում ՀՀ 10 քաղաքացի է զոհվել, վիրավորվել ավելի քան 200 հոգի: