Էջմիածնում «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական քարոզարշավի ընթացքում կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ «շատ են փորձում իրենց և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև սեպ խրել»:

«Ուզում եմ մեր ժողովրդին հստակ ասել, որ մենք Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ ենք, մեր մեջ ոչ մի լուրջ խնդիր չկա: Մեր մասնակցությունը ընտրություններին պետք չէ ընկալել որպես հակադրվելու փորձ՝ Փաշինյան իշխանությանը», - ասել է Սեֆիլյանը:

Ավելի վաղ «Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարել էր, որ գալիք խորհրդարանը երկու տարվա կյանք է ունենալու: Ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել «չշշկռվել»՝ նշելով, որ իրենք չեն կարող որոշել, թե քանի տարվա կյանք կունենա խորհրդարանը: