Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պարբերաբար ընդունելության օրեր կկազմակերպի քաղաքապետարանում:

Քաղաքացիների առաջիկա ընդունելությունը տեղի կունենա նոյեմբերի 30-ին՝ ժամը 11։00-16։00:

Ընդունելության համար կարելի է գրանցվել՝ զանգելով (011) 51-42-72 հեռախոսահամարով, հղելով նամակ Երևան-0015, Արգիշտիի փող. 1 հասցեով կամ գրելով էլեկտրոնային նամակ՝ [email protected] հասցեին:

Քաղաքացիների ընդունելությունը տեղի կունենա ըստ գրանցման հերթականության: Նամակով գրանցվող քաղաքացիները պետք է նշեն անուն, ազգանուն, կոնտակտային տվյալներ, խնդրի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն։