«Քաղաքացու որոշում»(ՔՈ) կուսակցությունը բոլոր ցանկացողներին նոյեմբերի 28-ին հրավիրում է քաղաքական զրույցների խարույկի շուրջ: Զրույցները տեղի կունենան 17:30-21:00 Անդրանիկի արձանի մոտ:

«Նոյեմբերի 28-ին, Հարավարևմտյան թաղամասում՝ Անդրանիկի արձանի մոտ տեղի կունենան խարույկի շուրջ զրույցներ 3-րդ ընտրատարածքի (Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ) տարածքային թեկնածուների և ՔՈ ՍԴԿ համամասնական ցուցակի այլ թեկնածուների հետ։ Հրավիրում ենք բոլոր քաղաքացիներին, ինչպես նաև այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին»,-ասվում է կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ։