Վրաստանում իշխանությունն ու ընդդիմությունը մեղադրում են միմյանց նոյեմբերի 28-ին երկրում ընթացող նախագահական ընտրությունները կեղծելու մեջ: Երկու թեկնածուների՝ Սալոմե Զուրաբիշվիլու և Գրիգոր Վաշաձեի ընտրական շտաբերի ներկայացուցիչները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում քվեարկության ընթացքում տարբեր խախտումների վերաբերյալ:

Սալոմե Զուրաբիշվիլին մասնակցում է ընտրություններին որպես անկախ թեկնածու և օգտվում է իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության աջակցությունից: Նրա մրցակիցը՝ Գրիգոլ Վաշաձեն նախկին իշխող «Միասնական ազգային շարժում կուսակցության անդամ է և «Ուժը միասնության մեջ է միավորված ընդդիմության ներկայացուցիչն է:

Միավորված ընդդիմությունը պնդում է, որ արդեն 668 խախտում է գրանցել: