Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավոր Ռուբեն Մխիթարյանը ինքնաբացարկ չի հայտնել:

Դատավորն այսպիսով մերժել է Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ: Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանն այս որոշումն «ակնհայտ անօրինական է» գնահատել:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քննության այս փուլում կալանքի տակ պահելու անհրաժեշտություն կա:

Ավելի վաղ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմանբ բեկանվել էր Ռոբերտ Քոչարյանին կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկվել էր Վերաքննիչ դատարան նոր քննության:

Նոյեմբերի 27-ին քննվել է պաշտպանների՝ Քոչարյանի խափանման միջոցն անձեռնմխելիության հիմքով վերացնելու հայցը: Դատական նիստի ընթացքում փաստաբանները բացարկ են հայտնել գործը քննող դատավորին՝ դեռևս այնհայտ հիմքով: