ՀՀ Արարատի մարզի Զանգակատուն համայնքի 11 հեկտար չհնձված գարու ցանքատարածություններն այրվել են հակառակորդի կողմից:

Կառավարության նոյեմբերի 29-ի նիստում որոշվել է 3.025 մլն դրամ աջակցություն տրամադրել այս համայնքներին:

Նախագծով նախատեսվում է աջակցությունը տրամադրել համայնքի 7 բնակչի: Սպասվող գարու բերքը 27.5 տոննա է (1 կգ գարու շուկայական արժեքը 110 դրամ է):