«Հայաստանի Հանրապետական կուսակցության» Երիտասարդական կազմակերպությունը հայտարարել է իր նախընտրական՝ «Եթե մտահոգ ես…» կարգախոսով հումորային պաստառների մրցույթ. հաղթողները կճաշեն կուսակցության համամասնական ցուցակի առաջին երեք համարների՝ Վիգեն Սարգսյանի, Արփինե Հովհաննիսյան և Դավիթ Շահնազարյանի հետ:

Մրցույթ է հայտարարվել երեք անվանակարգում՝ «Ամենակրեատիվ պաստառ», «Ամենահումորային պաստառ», «Ամենաազդեցիկ պաստառ»:

Մրցույթին մասնակցության համար անհրաժեշտ է ուղարկել պաստառները ՀՀԿ Երիտասարդական Կազմակերպության պաշտոնական ֆեյսբուքյան էջին։