Ձմեռային զորակոչը կմեկնարկի հունվարի 7-ից: Կառավարությունն ընդունել է 2018թ. պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչի և զորացրում կատարելու մասին որոշումը:

2018թ-ի դեկտեմբեր-2019թ-ի հունվար ամիսներին հայտարարվում է ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2018-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Կզորակոչվեն նաև այն քաղաքացիները, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2018թ-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Մինչև 2019թ-ի հունվարի 31-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները: