Փաշինյան. «Քոչարյանի տղաները ծառայել են Երևանում՝ ոչ մի գիշեր չանցկացնելով զորամասում»
ՀՀ վարչապետի պաշտանակատար, «Իմ Քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Ճամբարակում նախընտրական հանդիպման ընթացքում անդրադարձել է Արցախի այն պաշտոնյաներին, որոնք շահարկման առարկա են դարձրել իր որդու՝ ԼՂ-ում ծառայության մասին հայտարարությունը:
Փաշինյանն ասել էր՝ ՀՀ առաջին ղեկավարն է, ում որդին ծառայում է Արցախում:
Նա հայտնել է նաև, որ պաշտոնական տեղեկանք ունի Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդիների ծառայության վերաբերյալ. նրանք երկուսն էլ ծառայել են Երևանում:
«Նրանք ոչ մի գիշեր չեն անցկացրել, որևէ զորամասում, ծառայել են պաշտպանության նախարարության վարչական մասում, մյուս որդին ձևակերպված է եղել որպես վարորդ, պետական ծառայողական մեքենան դրել են տակը, ուր ցանկացել՝ գնացել է, պետական բենզինի հաշվին», - ասել է Փաշինյանը՝ ասելով, որ փաստերով կապացուցի իր այս հայտարարությունը կասկածի տակ դնողներին: