Մեքսիկայի իշխանությունները Կենտրոնական Ամերիկայից այստեղ հասած 100 միգրանտների են արտաքսել, որոնք փորձել են անօրինական հատել ԱՄՆ-ի սահմանը:

Կենտրոնական Ամերիկայից հազարավոր միգրանտների քարավանը հասել է Մեքսիկայի հյուսիս: ԱՄՆ-ի սահմանի մոտ մոտավորապես 7 հազար միգրանտ է կուտակվել, ևս հարյուրավոր մարդիկ նրանց միանալու ճանապարհներին են:

Սեփական երկրներում չունենալով ապրուստի միջոցներ, նրանք փորձում են մուտք գործել Միացյալ Նահանգներ: Սակայն ԱՄՆ-ի նոր վարչակազմը անօրինական միգրանտների նկատմամբ խիստ քաղաքականություն է վարում: Սահմանապահների հետ միասին ԱՄՆ-Մեքսիկա սահմանը հսկում են նաև ամերիկացի մի քանի հազար զինծառայողներ՝ կանխելու անօրինական միգրանտների հոսքը դեպի Միացյալ Նահանգներ: