Շվեդիայի խորհրդարանում՝ նոյեմբերի 27-ին «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» վերնագրով ցուցադրություն է բացվել:

Ժամանակավոր ցուցադրությունը պատրաստվել էր դեռևս 2011թ-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի կողմից, այնուհետև տրամադրվել էր Շվեդիայի հայկական ընկերակցությունների միությանը:

Ռիկսդագում բացված ցուցադրությունը նվիրված է Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան, ինչպես նաև Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին: Ցուցադրության բացմանը ներկա էին խորհրդարանականներ, դեսպաններ, Ստոկհոլմում հավատարմագրված դիվանագետներ, ինչպես նաև շվեդական հասարակական գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: 

Ցուցադրությունը կգործի մինչև դեկտեմբերի 20-ը: