ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նոր վերաքննիչ բողոք են ներկայացնելու: Այս մասին այսօր Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը։

«Հիմք ընդունելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի հեռախոսազրույցը և դրա վերաբերյալ ասուլիսը՝ որոշեցինք նոր վերաքննիչ բողոք ներկայացնել՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, որով Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել էր»,- ասաց փաստաբանը։