«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 30-ին կդադարեցվի՝

09:00-18։00 - Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան փողոցի անհատական տնատիրությունների և «Մ. Լամբարյան» ՍՊԸ-ի, Երևանյան խճուղու՝ «Արվետ» ՍՊԸ-ի, «Իմ թերթը» ՍՊԸ-ի, Սպիտակի բժշկական կենտրոնի,  Երևանյան խճուղի, Ց-5, Ուզբեկական, Շվեցարական, Իտալական, Էստոնական, Նորվեգական, Տաշիր թաղամասերի, Գ. Լուսավորիչ փողոցի, ինչպես նաեւ Սարալանջ, Մեծ Պարնի՝ հին և նոր, Կաթնաջուր, Շիրակամուտ, Լեռնավան, Ջրաշեն գյուղերի,

10:00-18։00 - Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց փողոցի 26-32, Քաջազնունի փողոցի 1, 3, 5, 7, 9, 11 և Վրացյան փողոցի 84/1 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։