Կոնգոյում Էբոլայի համաճարակն իր մասշտաբներով դարձել է պատմության մեջ երկրորդը
Էբոլայի համաճարակը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում համարվում է պատմության մեջ երկրորդն իր մասշտաբներով:
Նոյեմբերի 29-ի դրությամբ Կոնգոյում Էբոլիայի վիրուսով վարակվածների թիվը հասել է 426-ի: Ընդ որում՝ մարդկանց բուժօգնության տրամադրման գործընթացները դժվարանում են Հյուսիսային Կիվու նահանգում ծագած հակամարտության պատճառով, որտեղ ավելի քան 50 զինված խմբավորում է գործում:
Ավելի վաղ իր մասշտաբներով Էբոլայի երկրորդ խոշորագույն համաճարակը համարվում էր 2000թ-ին Ուգանդայում բռնկված համաճարակը, որտեղ 425 վարակվածի կեսից ավելիի կյանքը փրկել չհաջողվեց:
Պատմության մեջ Էբոլայի խոշորագույն համաճարակը բռնկվել է 2015թ-ին Արևմտյան Աֆրիկայում և տարածվել է հիմնականում Գվինեայում, Սիերա Լեոնեում և Լիբերիայում:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում