Միացյալ Նահանգները կոչ է արել ԵՄ-ին պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ՝ հրթիռների տարածման կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը:

«Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, հատկապես՝ Եվրոպական միությանը, ԵՄ-ի կողմից պատժամիջոցներ սահմանել, որպեսզի մենք կարողանանք կարգավորել հրթիռների տարածման միջոցով տարածաշրջանային հակամարտության ծագման ռիսկերը», - ընդգծել է նա:

Հուկը նաև նշել է, որ Իրանը, ԱՄՆ-ի կարծիքով, շարունակում է հրթիռների մշակման ու արձակման աշխատանքները: