ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է 2013թ-ի մի հրամանագիր, որով Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ղեկավարությունը պետք է մասնակցեր նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավին։

«Սերժ Սարգսյանի ժամանակ ռեկտորը մասնակցում էր նախագահական քարոզարշավին՝ հրամանով ինքն իրեն գործուղելով մարզեր, դեռ չեմ պարզել՝ գումար ստացել են, թե՝ ոչ։ Նաև հիշենք, թե ով էր կրթության և գիտության նախարարը (նկատի ունի Արմեն Աշոտյանին)», - գրել է Հարությունյանը։