Գործարար Սամվել Մայրապետյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանն ուշ երեկոյան բավարարեց ՀՔԾ քննիչի միջնորդությունն ու երկու ամսով երկարաձգեց Մայրապետյանի կալանքի ժամկետը։

«Դատարանի որոշումը գնահատում եմ ապօրինի և անհիմն»,- ասել է Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը, փոխանցում է Պանորոման։

Նա նշել է, որ որոշումը բողոքարկելու են վերաքննիչ դատարանում։

Հիշեցնենք, որ երեկվա նիստում դատարանը մերժել էր փաստաբանների միջնորդությունը` գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։

Սամվել Մայրապետյանը կալանավորվել է հոկտեմբերի 9-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանի որոշմամբ։ ՀՔԾ-ն նրան մեղադրանք է առաջադրել կաշառք ստանալուն օժանդակելու հատկանիշներով։