ԼՂ հակամարտության կարգավորումը չի կարող դրվել երկարաժամկետ հետաձգվող հարցերի դարակի մեջ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Լազարևյան ակումբի» կազմակերպած «Հայաստան և Ռուսաստան՝ երկու հայրենիք. Պաշտպանություն և անվտանգություն» խորագրով առաջին լիագումար նիստի մեկնարկից առաջ:

«Լեռնային Ղարաբաղը և անվտանգությունը՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ, կարևոր են ոչ միայն Ղարաբաղի, այլև՝ Հայաստանի համար»,- նշել է նա:

Զատուլինն ընդգծել է, որ այս պահին վերցված է դադար:

«Չգիտեմ, թե որքանով է դա արդարացված, բայց կարծում եմ, որ գիտակից քաղաքական գործիչները գնահատում են այն փաստը, որ Հայաստանում անցկացվելու են ընտրություններ: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա այն սպասում է իր հերթին», - ասել է Զատուլինը: