Նոյեմբերի 29-ին 82 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց ճարտարապետության դոկտոր, պրոֆ., Հանրագիտարանի ավագ գիտական խմբագիր Գառնիկ Սմբատի Շախկյանը: «Հայկական հանրագիտարան. հրատարակչությունից» տեղեկացնում են, որ Գ. Շախկյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 1-ին ժամը 13։00-ին, Ալավերդու շրջանի Շնող գյուղում:

«Շախկյանը հայ մտավորականի տիպիկ կերպար էր՝ իր աշխատասիրությամբ, պրպտող մտքի խորությամբ, բազմազբաղ առօրյայով և մարդկանց օգտակար լինելու պատրաստակամությամբ բացառիկ անձնավորություն:

Նա նաև «Հովհաննես Թումանյան» գրական հանրագիտարանի նախաձեռնողներից ու ակտիվ աշխատակիցներից էր: Շախկյանը Շնողի պատվավոր քաղաքացի էր»,- նշված է «Հայկական հանրագիտարան. հրատարակչության» և «Շնող» հայրենակցական ընկերութան համատեղ հաղորդագրության մեջ։