Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասնակից «Մենք» կուսակցությունների դաշինքն այսօր քարոզարշավը սկսեց Երևանից՝ Ազատության հրապարակից։

«Օպերայի շենքի մոտ ենք, որն 1888թ-ից դարձավ ազատության հրապարակ՝ ազդարարելով մեր ժողովրդի անկախության՝ 3-րդ հանրապետության սկիզբը։ Այսօր էլ սկսում ենք ազատության հրապարակից, որովհետև մեր երկրում փոխվել է կյանքը»,- ասաց նա։

Արամ Սարգսյանը նշեց, որ այս ընտրություններում քաղաքական ուժերին որևէ մեկը չի ասում, որ իրենց քվեն պահելու է։ Նա փաստեց, որ այս անգամ քաղաքացիներն իրեն չեն ասում, որ ամեն ինչ որոշված է.

«Այս ընտրություններում, երևանցի՛, դու քո ձայնով ես որոշելու, թե ով է մտնելու խորհրդարան։ «Մենք» դաշինքը քեզ ասում է՝ քվե տուր մեզ ու չես փոշմանի»,- շարունակեց Արամ Սարգսյանը։