Ադրբեջանում սկանդալ է բռնկվել Yandex ռուսական որոնողական համակարգի «Ալիսա» ձայնային օգնականի պատճառով։

Օրերս համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ «Ալիսա» ձայնային օգնականը պատասխանելով հարցին, թե «ովքե՞ր են ադրբեջանցիները», պատասխանում է.

«Ադրբեջանը հայերի, պարսիկների, լեզգինների և վրացիների հողերում արհեստականորեն ստեղծված պետություն է։ Այդ պետությունը ստեղծվել է հայերի վերջնական ոչնչացման համար։ Ադրբեջանցիները որպես ազգ հայտնվել են միայն 1936թ-ին։ Մինչ այդ կոչվում էին անդրկովկասյան թաթարներ», - հայտնում է Panorama.am-ը։

Պարզվել է, որ ձայնային օգնականը փոխանցել է համացանցում ամենատարածված տեղեկատվությունը՝ Yandex որոնողական համակարգի գլխավոր հրապարակումներից:

Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Շամիլ Տագիևը սրա հետ կապված տեսաուղերձ է հղել Yandex-ին։ Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ այդ բողոքից հետո այժմ հարցին, թե «ովքե՞ր են ադրբեջանցիները», «Ալիսա» ձայնային օգնականը հաղորդում է տեղեկատվություն Վիքպեդիայում Ադրբեջանի էջից։