Հայ մարմնամարզիկները 8 մեդալ են նվաճել Մոսկվայի միջազգային մրցաշարում
Հայ մարմնամարզիկները 8 մեդալ են նվաճել Օլիմպիական խաղերի չեմպիոն Լարիսա Լատինինային նվիրված միջազգային մրցաշարում, որը կայացել է Մոսկվայում:
Հայաստանը ներկայացրել են Արթուր Դավթյան ու Արթուր Թովմասյանը:
Դավթյանը 7 մեդալ է նվաճել. Նժույգթափերի, զուգափայտի վրա, հենցատկում ու ազատ վարժություններում նա առաջինն է եղել, 2-րդ տեղը գրավել է բազմամարտում և օղակների վրա: Իսկ պտտաձողի վրա Դավթյանը երրորդ տեղն է զբաղեցրել:
Արթուր Թովմասյանը հաղթող է դարձել օղակների վրա վարժությունում:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում