Դեկտեմբերի 2-ին տեղի կունենա համերգ՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, դեկտեմբերի 2-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի և «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին:
Համերգի ընթացքում երաժշտախմբերը ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:
Որպես մենակատարներ հանդես կգան Իրինա Զաքյանը (սոպրանո), Գրետա Բագիյանը (մեցցո սոպրանո), Արամո Մամիկոնյանը (տենոր), Կիմ Սարգսյանը (բաս):
Համերգի ընթացքում առաջին անգամ հայաստանյան բեմում կհնչի Բրուքների «Ռեքվիեմ»-ը: Այն գրվել և կատարվել է 1849թ-ին:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում