ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, որ կցանկանար հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է Գազետա․ռու-ն։

Նա ճշգրտել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան կկարգավորեն ձերբակալված ուկրաինացի նավաստիների հարցը.

«Այն, ինչ տեղի է ունեցել, մեզ դուր չի գալիս։ Մենք ուրախ չենք, ոչ ոք ուրախ չէ»։

Ավելի վաղ G7-ի անդամ երկրները Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ համատեղ հայտարարությունում Ռուսաստանին և Ուկրաինային հանդարտության կոչեր էին արել։