«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 3-ին ժամը 12։00-ից մինչև դեկտեմբերի 4-ը ժամը 12։00 կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։