ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները կազմակերպության գլխավոր քարտուղար չեն ընտրի մինչև 2019թ։

Այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպում նախատեսված է դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում։

«Գլխավոր քարտուղարի հարցը չի քննարկվելու։ Օրակարգն ուղարկվել է հանդիպման բոլոր մասնակիցներին»,- ասել է Գասպարյանը։

Գլխավոր խորհրդականը նաև հայտնել է, որ մինչ այս տարվա վերջ ՀԱՊԿ շրջանակում նոր հանդիպում չի նախատեսվում, այդ պատճառով նոր քարտուղարի անունը մինչև նոր տարի հայտնի չի լինի։