ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որտեղ նշել է, որ Հանրային հեռուստաընկերությունը գրաքննություն է իրականացնում։

Գրառման մեջ, մասնավորապես, նշված է.

«Հանրայինը գրաքննություն է անում․

Հանրայինի լրատվականը շարունակում է իր ամենատխուր ավանդույթները՝ գրաքննության ենթարկելով բանախոսների խոսքերը: Հանրայինը իմ մոտ 10 րոպեանոց հարցազրույցից խնամքով մաքրել է, կտրել է Նիկոլ Փաշինյանի մասին բոլոր հիշատակումները:

Նիկոլ Փաշինյանի շուրջ ձևավորված անձի պաշտամունքը հարկատուների հաշվին գործունեություն ծավալող Հանրայինում անհանդուրժելի է:

Պարոնայք, լուսաբանման մոնիտորինգը միայն եթերաժամանակը չէ, միայն հաշվիչը չէ: Դուք բովանդակային անթույլատրելի գրաքննության եք ենթարկում քաղաքական ուժի ասելիքը»: