Հունվարի 8-ի առավոտյան Օդեսայի նավահանգստում կառանվել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Carney DDG64 Էսկադրային ականակիրը: Այդ մասին հայտնել է տեղի «Դումսկայա» հրատարակությունը:

Ըստ հրատարակության տեղեկատվության, էսկադրային ականակիրը դարձել է ՆԱՏՕ-ի առաջին նավը, որը Օդեսա է այցելել նոր տարուն: 2017 թվականի հուլիսին Carney-ը մասնակցել է «Սի Բրիզ-2017» միջազգային զորավարժություններին, որոնց ընթացքում դրա վրա է բարձրացել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Էսկադրային ականակիրն Օդեսայում կմնա մինչև հունվարի 11-ը:

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի հրամանատարությունը հայտնել է, որ նավի այցի նպատակը ծովում անվտանգության ապահովման գործողությունների անցկացումն է և համակցված պատրաստվածության ու ռազմածովային ներուժի ամրապնդումը ՆԱՏՕ-ի դաշնակիցների ու գործընկերների շրջանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: