ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն Արտաշատում նախընտրական հանդիպման ընթացքում հայտարարել է, որ պետք է մերժել «տոտալիտար աղանդները, որոնք մարդուն զրկում են ազատությունից»:

Նա բարձրաձայնել է պետության հավատարմությունը Քրիստոնեությանը և Հայ Առաքելական եկեղեցու արժեքներին:

«Ես ինքս Հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, բայց բարձրաձայնում եմ նաև մեր կաթոլիկ, ավետարանական եղբայրներին: Պետք է հավատարիմ լինենք մեր քրիստոնեական արմատներին, պետք է մերժենք տոտալիտար աղանդները, որոնք մարդուն զրկում են ազատությունից և ինքնիշխանությունից»,- ասել է Փաշինյանը: