Ըստ նախնական տվյալների, «Սիմֆերոպոլ» օդանավակայանի անվանակոչման մրցույթում քվեարկության առաջատարը հայ մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունն է: Այդ մասին հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը» մրցույթի կայքի վրա հղումով:

Այվազովսկու օգտին քվեարկել է 133,1 հազար մարդ: Քվեարկածների մոտ մեկ երրորդը նախապատվությունը տվել է Եկատերինա Մեծին, իսկ 50 հազար մարդ քվեարկել է ծովակալ Նախիմովի օգտին:

Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է 255,2 հազար օգտատեր: Վերջին 24 ժամում քվեարկությունն ակտիվացել է: