Google ընկերությունը դադարեցրել է իր պաշտոնական ինտերնետ-խանութի միջոցով Pixel C պլանշետի վաճառքը: Երկու տարի առաջ թողարկված գաջեթն այլևս չի վաճառվի, հավաստել է ընկերությունը։

«Ինչպես հաճախ պատահում է սարքերի հետ, որոնք թողարկվել են մի քանի տարի առաջ, մենք Pixel C-ն հանում ենք վաճառքից: Այնուամենայնիվ, մենք մտադիր ենք շարունակել պահպանել այն և թողարկել նորություններ: Խոսքը վերաբերում է, այդ թվում նաև՝ Android 8.0 (գործառական համակարգի) նոր տարբերակին»,- ասված է զանգվածային լրատվամիջոցների համար Google-ի տարածած հայտարարության մեջ: