Երկուշաբթի՝ դեկտեմբերի 3-ին, Մեքսիկական Խալիսկո նահանգում «Խալիսկո. Նոր սերունդ» նարկոկարտելի անդամների հարձակման հետևանքով 6 ոստիկան է զոհվել: Այս մասին հայտնել է նահանգի գլխավոր դատախազությունը:

«Հաղորդվում է այսօր երեկոյան Լա Ուերտա քաղաքում տեղի ունեցած հանկարծակի հարձակման հետևանքով ոստիկանության վեց սպանված աշխատակցի և մեկ վիրավորի մասին: Համապատսախան հետաքննություն է սկսվել», - ասվում է վարչության հաղորդագրության մեջ:

Դատախազության տվյալներով՝ դեպքի վայրի մոտակայքում որոնողական աշխատանքներ են տարվում:

Այս նահանգի տարածքում գործող «Խալիսկո. Նոր սերունդ» նարկոկարտելը համարվում է Մեքսիկայի ամենավտանգավոր նարկոկարտելներից մեկը: Այս խմբավորման անդամները 2015թ-ին հարձակում են գործել ռազմական ուղղաթիռի վրա, ինչի հետևանքով 8 մարդ է զոհվել: Այնուհետև նրանք հարձակվել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցների վրա՝ սպանելով 15-ին և վիրավորելով 5-ին: Սա վերջին տարիներին մեքսիկական ոստիկանության կրած ամենախոշոր կորուստներն են: