ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ տեղի ունեցած սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստի ընթացքում որոշվել է, որ դպրոցների ցանկը, որոնք ունեն առավելագույն սեյսմիկ խոցելիություն և ենթակա են վերակառուցման կամ ամրացման ծրագրի շրջանակում։

Նիստի ընթացքում որոշումներ են կայացվել Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի կառուցման, Երևան քաղաքի թվով 4 դպրոցների վերակառուցման և 1 դպրոցի ամրացման նախագծերի հետագա ընթացքի, Երևանի Մ. Մխոյանի անվան թիվ 68 հիմնական դպրոցի տարածքի ընդլայնման և թիվ 18 հիմնական դպրոցում առկա էլեկտրական ենթակայանի տեղափոխմանն առնչվող հարցերի վերաբերյալ։

Ցանկը ներառում է՝

 - Արագածոտնի մարզի Սասունիկ, Օհանավան և Շենավան,

 - Արարատի մարզի Փոքր Վեդի, Վանաշեն, Հովտաշատ, Հայանիստ, Մասիս և Այգեստան,

 - Արմավիրի մարզի Պտղունք, Փարաքար, Ջրաբերդ և Մրգաշատ,

 - Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան և Կամարիս,

 - Լոռու մարզի Վանաձոր, Օձուն և Ալավերդի,

 - Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ և Ճամբարակ,

 - Տավուշի մարզի Գանձաքար,

 - Շիրակի մարզի Ազատան և Արթիկ,

 - Վայոց ձորի մարզի Վայք և Գետափ համայնքներում գործող թվով 26 դպրոցներ։

Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է $107 մլն, որից բանկի վարկային միջոցները կազմում են $88,5 մլն: Պետական համաֆինանսավորումը կազմում է $18,5 մլն դոլար: