Հանրապետության տարածքում դեկտեմբերի 4-ին, 5-ի և 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 5-ի և 6-ի գիշերը, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 5-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 4-ին, 5-ի և 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 5-ի և 6-ի գիշերը, 8-ին սպասվում է անձրև: