Մեքսիկայում ինքնաթիռը մխրճվել Է բնակելի շենքի մեջ
Մեքսիկայում Cessna մակնիշի ոչ մեծ ինքնաթիռը դեկտեմբերի 3-ին բնակելի շենքի մեջ Է մխրճվել Սինալոա նահանգի Կուլիական քաղաքում:
Այդ մասին հայտնել Է Aristegui Noticias պորտալը:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ տեղում զոհվել Է չորս մարդ, ևս երկուսը վերքեր են ստացել: Շենքը լրջորեն տուժել Է:
Ողբերգության պատճառներն առայժմ հայտնի չեն: Տեղում աշխատում են փրկարարները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում