Օրենքով սահմանված կարգով՝ թղթային կրիչի վրա հայտարարագիրը ներկայացվել է սահմանված ժամկետում։ 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձել է մամուլի հրապարակումներին, համաձայն որոնց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հայտարարագիր չի ներկայացրել:

Ն. Փաշինյանը նաև հրապարակել է հայտարարագրի թղթերը՝ լուսանկարներով:

«Երեկ հրապարակումներ տեսա, թե իբր ես ԿԸՀ հայտարարագիր չեմ ներկայացրել։ Իհարկե, նման պնդումն իրականության հետ որևէ կապ չունի»,- գրել է Փաշինյանը:

Նա բացատրել է, որ թղթային կրիչի վրա հայտարարագիրը ներկայացվել է սահմանված ժամկետում։

«Ստորև ներկայացնում եմ հայտարարագիրս, որ ԿԸՀ է ներկայացվել դեռևս նոյեմբերի 24-ին՝ օրենքով սահմանված ժամկետում»,- գրել է Ն. Փաշինյանը։

Ըստ հայտարարագրի՝ անցած մեկ տարվա ընթացքում Փաշինյանի եկամուտը կազմել է 12.498.053 դրամ: Այն ներառում է պատգամավորի և վարչապետի իր աշխատավարձը (8.578.958 դրամ), ինչպես նաև Անտարես ՍՊԸ-ի կողմից «Երկրի հակառակ կողմը» վեպի համար իրեն վճարված ռոյալթին (3.919.095 դրամ

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ՝ Նիկոլ Փաշինյանի դրամական միջոցները կազմել են 1800 ԱՄՆ դոլար, ունի մեկ ավտոմեքենա՝ 2012 թ. արտադրության HYUNDAI SONATA 2.4: