Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն երեկ հայտարարել է, որ Ռուսաստան կմեկնի, որտեղ կհանդիպի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այդ մասին Մադուրոն հաղորդել է թվիթերյան իր միկրոբլոգում տեղադրած տեսաուղերձում․

«Վաղը Ռուսաստանի նախագահ Վադիմիր Պուտինի հետ շատ լուրջ ու կարևոր հանդիպում կունենամ», - ասել է Մադուրոն:

Նրա խոսքով՝ ինքը Ռուսաստան է մեկնում «եղբայր պետությունների միջև բարեկամական կապերի և դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման նպատակով»: