Ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում 2018թ դեկտեմբերի 4-ին կիրականացվեն դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ։

Դա կնշանակի, որ արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը: