Հայտնաբերվել է ուսումնամարզական թռիչքի ընթացքում անհետացած ՀՀ ԶՈՒ ինքնաթիռը
Ուսումնամարզական թռիչքի ընթացքում անհետացած ՀՀ ԶՈՒ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը հայտնաբերվել է։
Վթարի վայրը հայտնաբերվել է՝ Մարալիկի տադածաշրջանում, լեռներում։ Ինքնաթիռը կործանվել է, օդաչուները զոհվել են։
Մահացած Օդաչուներն են՝ փոխգնդապետ Բաբայան Արմեն, Մայոր Մանուկյան Մովսես։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։20-ի սահմաններում, կորել էր կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ:
Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10։06-ին Գյումրիի օդանավակայանից:
Օդանավի անձնակազմը բաղկացած էր 2 հոգուց։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում