Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հանձնման արարողությունը, տեղեկացնում է Reuters-ը:

Օտարերկրյա մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի վարկածով՝ լավագույն դրամա է դարձել Մարտին Մաքդոնահի «Երեք բիլբորդ Էբբինգի սահմանին, Միսսուրի» կինոնկարը: Այն նաև պարգև է ստացել լավագույն սցենարի համար: Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Գիլիերմո դել Տորոն «Ջրի ձևը» ֆիլմի համար: Այդ ֆիլմի երաժշտության համար պարգև է ստացել ֆրանսիացի կոմպոզիտոր Ալեքսանդր Դեսպլան:

Լավագույն դրամատիկական դերասան է դարձել Հարի Օլդմանը «Մութ ժամանակներ» կինոնկարում խաղացած դերի համար: Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ֆրենսիս Մաքդորմանդը «Երեք բիլբորդ Էբբինգի սահմանին, Միսսուրի» կինոնկարում կատարած դերի համար:

Լավագույն դրամատիկական սերիալի համար գլոբուս է ստացել «Սպասուհու պատմածը» ֆիլմը, որը կարողացել է առաջ անցնել «Գահերի խաղից»: Ուշագրավ է, որ հյուրերը մրցանակաբաշխությանը եկել էին սև զգեստներով: Նրանք այդ կերպ միացել են Time՚s Up շարժմանը, որն ուղղված է սեռական ոտնձգությունների և կինոինդուստրիայում խտրականության դեմ: