Ազգային ժողովում այսօր էլ դեռևս չի մեկնարկել 14 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ կասկածվող հանրապետական պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը։

Այսօր ժամը 10։00-ի դրությամբ 105 պատգամավորից գրանցվել է ընդամենը 11-ը, իսկ քվորում ապահովելու համար հարկավոր է 53 պատգամավորի ներկայություն։ Չորս ժամվա ընթացքում, եթե անհրաժեշտ թվով պատգամավորներ չգրանցվեն, նիստն այսօր էլ կտապալվի։

Հիշեցնենք, որ երեկվա նիստը նույնպես չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով։