ԵՄ-ն ընդլայնել է Կորեայի դեմ պատժամիջոցների ցուցակը
ԵՄ իշխանությունները Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի կիրառման շրջանակներում պատժամիջոցների ցուցակում ավելացրել են 16 ֆիզիկական անձի և բանակի հարցերով հյուսիսկորեական նախարարությունը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-նովոստին:
2017 թ. դեկտեմբերի 23-ին Անվտանգության խորհուրդը նոր բանաձև է ընդունել՝ Հյուսիսային Կորեայի վրա ճնշումներ գործադրելու համար՝ ի պատասխան նրա՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկման: ԵՄ խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ հաշվի առնելով Կորեայի դեմ նոր սահմանափակող միջոցները՝ ՄԱԿ-ի սանկցիաների ցուցակում են հայտնվել 79 ֆիզիկական անձ, 54 կազմակերպություն:
41 ֆիզիկական անձանց և 10 կազմակերպության նկատմամբ ԵՄ-ն ինքն է պատժամիջոցներ մտցրել:
Աղբյուրը` այստեղ
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում